Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Ջրային ոլորտի համայնքային ենթակառուցվածքներ» ֆինանսական պայմանագրի թիվ 3 փոփոխություն» նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Ծրագրի ֆինանսական պայմանագիրը ստորագրվել է 2014 թ. հունիսի 24-ին, որով նախատեսվել է Հայաստանին տրամադրել 25.5 մլն եվրո վարկային միջոցներ, սակայն ժամանակի ընթացքում ՖՆ առաջարկով և ԵՆԲ համաձայնությամբ վարկային միջոցների շուրջ 8.8 մլն եվրոն չեղարկվել է՝ դառնալով շուրջ 16.66 մլն եվրո: Ֆինանսական պայմանագրի 2-րդ փոփոխությամբ վարկային միջոցների հասանելիության ժամկետը երկարաձգվել էր մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը: Այս ընթացքում մասհանվել է 13.6 մլն եվրո, չմասհանված միջոցների ընդհանուր չափը կազմում է 3.06 մլն եվրո։
Վերոնշյալ փոփոխությամբ նախատեսվում է ԵՆԲ վարկային միջոցների վերջնական հասանելիության ժամկետը երկարաձգել մինչև 30.12.2025 թ., ծրագրի կատարումն ավարտել մինչև 31.12.2026 թ., ինչպես նաև կատարել համապատասխան փոփոխություններ ծրագրի իրականացմանն առնչվող տեղեկատվության և հաշվետվության ներկայացման վերջնաժամկետներում: