• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Չքաղաքականացնե՜լ. Սուրեն Թովմասյանի հետ Չքաղաքականացնե՜լ. Սուրեն Թովմասյանի հետ 17:48
Այլ հայացք. ԱՄՆ-Իրան գործարքի ազդեցությունը Հայաստանի վրա Այլ հայացք. ԱՄՆ-Իրան գործարքի... 15:10
Ռուսաստանից դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով ուղարկվել է 770 տոննա հացահատիկ Ռուսաստանից դեպի Հայաստան Ադրբեջանի... 12:24
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ինչ է և ինչու է ներդրվել Միասնական հաշվետվողական ստանդարտը. ՊԵԿ-ը պարզաբանում է
Հասարակություն
11:5730 Սեպ, 2025

Ինչ է և ինչու է ներդրվել Միասնական հաշվետվողական ստանդարտը. ՊԵԿ-ը պարզաբանում է

Պետեկամուտների կոմիտեից տեղեկացնում են՝ ավարտվել է ոչ ռեզիդենտների ֆինանսական հաշիվների տվյալների փոխանակման այս տարվա գործընթացը:

2025 թվականին Հայաստանն առաջին անգամ հարկման նպատակով ոչ ռեզիդենտների ֆինանսական հաշիվների վերաբերյալ փոխադարձության սկզբունքով տեղեկություններ է փոխանակում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության նախաձեռնած ավտոմատ փոխանակման համակարգին միացած ավելի քան 120 պետություններից 47-ի հետ (երկրների ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքում)։

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ավարտվում է տվյալների փոխանակման այս տարվա գործընթացը։ Հաջորդ տարիներին փոխանակվող երկրների ցանկը կընդլայնվի և կհամալրվի այն պետություններով, որոնք 2025 թվականին դեռևս չեն ընտրել Հայաստանը որպես գործընկեր երկիր։ Հիշեցնենք, որ Հայաստանը 2023 թվականին վավերացրել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի կողմից ընդունված «Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների միջև բազմակողմ համաձայնագիրը, որի դրույթներն իրականացվում են Միասնական հաշվետվողական ստանդարտի միջոցով։

Ի՞նչ է Միասնական հաշվետվողական ստանդարտը և ո՞րն է դրա ներդրման նպատակը

Ի՞նչ է ստանդարտը և ե՞րբ է ներդրվել Հայաստանում

Հայաստանը 2023 թվականից միացել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից մշակված տեղեկությունների ավտոմատ փոխանակման համակարգին՝ ներդնելով Միասնական հաշվետվողական ստանդարտը։ Արդյունքում՝ Հայաստանը շուրջ 120 պետությունների և աշխարհագրական տարածքների հետ, տարեկան մեկ անգամ, փոխադարձության սկզբունքով իրականացնելու է ոչ ռեզիդենտների ֆինանսական հաշիվների վերաբերյալ ավտոմատ փոխանակում։ Փոխանակում տեղի չի ունենա այն պետությունների հետ, որոնց հետ Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ, դրանք են՝ Ադրբեջանը, Թուրքիան և Պակիստանը։


Ո՞ւմ է վերաբերում տեղեկությունների փոխանակումը

Տեղեկությունների ավտոմատ փոխանակումը վերաբերում է բոլոր այն ՈՉ ռեզիդենտ հարկ վճարողներին (ֆիզիկական անձ, կազմակերպություն), ովքեր ունեն ֆինանսական հաշիվ ՀՀ առևտրային բանկերում և ներդրումային ընկերություններում։

Հաշվետու ֆինանսական հաստատությունը պետք է ֆինանսական հաշիվ բացող կամ հաշիվ ունեցող անձին տեղեկացնի կամ հանրային կերպով հասանելի դարձնի ստանդարտի շրջանակում փոխանակվող տեղեկությունը հարկային մարմնին տրամադրելու վերաբերյալ պահանջը։

Ինչպե՞ս է իրականացվելու տեղեկությունների փոխանակումը

Հայաստանի ֆինանսական հաստատություններում ՈՉ ռեզիդենտ հարկ վճարողների ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունները Հայաստանն ավտոմատ կերպով փոխանակելու է հաշվետերերի հարկային ռեզիդենտության երկրներում գործող հարկային մարմինների հետ։ Փոխադարձության սկզբունքով ՀՀ պետական եկամուտների կոմիտեին կտրամադրվեն գործընկեր պետությունների ֆինանսական հաստատություններում բացված Հայաստանի հարկային ռեզիդենտների ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունները։ Տեղեկությունները հասանելի են միայն հարկային մարմիններին և որևէ այլ պետական մարմին չի ունենա հասանելիություն։

Ո՞ր տեղեկություններն են ենթակա փոխանակման

Հաշվետու ֆինանսական հաստատությունները հարկային մարմին են ներկայացնելու ՈՉ ռեզիդենտների նոր բացվող և գործող ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվություն։ Հայաստանի Հանրապետության դեպքում նոր ֆինանսական հաշիվները հաշվետու ֆինանսական հաստատությունում 2024 թվականի հունվարի 1-ից հետո բացված հաշիվներն են՝ անկախ ֆինանսական հաշվի արժեքից։ Գործող հաշիվներ են՝ հաշվետու ֆինանսական հաստատությունում մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ բացված ֆինանսական հաշիվները։ Ֆիզիկական անձանց դեպքում հաշվի մնացորդի շեմ սահմանված չէ, իսկ գործող իրավաբանական անձինք հաշվետու են, եթե ֆինանսական հաշիվների մնացորդների հանրագումարը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ գերազանցում է 250 000 ԱՄՆ դոլարը կամ դրա համարժեքը ՀՀ դրամով կամ այլ արտարժույթով։

Ի՞նչ նպատակ ունի ստանդարտի ներդրումը

Տեղեկությունների փոխանակումն իրականացվում է բացառապես հարկման նպատակով, հետևաբար փոխանակման ենթակա չեն ՀՀ քաղաքացիների տվյալները։

Տեղեկությունների ավտոմատ փոխանակման համակարգը հնարավորություն կտա առավել ճշգրիտ հաշվարկելու Հայաստանի ռեզիդենտների հարկային պարտավորությունները, բարձրացնելու հարկային կարգապահությունն ու թափանցիկությունը, նվազեցնելու օֆշորային հաշիվները և ապահովելու հարկային եկամուտների աճ։

Հիշեցում՝ հարկման նպատակով ռեզիդենտության վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ են համարվում այն ֆիզիկական անձինք, որոնք հարկային տարվա ընթացքում 183 օր և ավելի փաստացի գտնվել են Հայաստանում և (կամ) նրանց կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանում, այսինքն, նրա ընտանիքը, տունը կամ բնակարանը, անձնական կամ ընտանիքի հիմնական գույքը, մասնագիտական կամ այլ գործունեության վայրը գտնվում է Հայաստանում։ Ռեզիդենտներ են համարվում նաև Հայաստանում պետական ծառայության մեջ գտնվող՝ ժամանակավորապես ՀՀ տարածքից դուրս աշխատող ֆիզիկական անձինք: ՀՀ ռեզիդենտ կազմակերպություն է համարվում այն կազմակերպությունը, որի գտնվելու վայրը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը:

Դիտումների քանակ27
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Մալաթիա-Սեբաստիայի Սուրբ երրորդություն եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. Փաշինյան 16:1728 Հնս, 2026
  • Ծանրամարտի ֆեդերացիայի մարզչական շտաբի նիստին որոշվել է վերանայել և թարմացնել ՀՀ ծանրամարտի ռեկորդների հաշվառման կարգը 16:0928 Հնս, 2026
  • Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ 16:0228 Հնս, 2026
  • ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն «Քոնթուր գլոբալ» ընկերության Գորիսի գրասենյակում քննարկել է էներգետիկ անվտանգության և համագործակցության ուղղությունները 15:3328 Հնս, 2026
  • «Երբեք ուշ չէ». Իսրայելի կառավարությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 14:4428 Հնս, 2026
  • Սոցցանցերում տարածված տեղեկությունները Բագրատաշենի մաքսակետի մասին չեն համապատասխանում իրականությանը. ՊԵԿ 14:3828 Հնս, 2026
  • Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով 13:1228 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 12:5128 Հնս, 2026
  • ՃՏՊ՝ Սևան-Գեղամավան ճանապարհին․ նախաձեռնվել է քրեական վարույթ 12:4428 Հնս, 2026
  • Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը թևակոխել է շինարարության փուլ 12:2528 Հնս, 2026
  • Ռուսաստանից դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով ուղարկվել է 770 տոննա հացահատիկ 12:2428 Հնս, 2026
  • Հայաստանի բասկետբոլի հավաքականը ընկերական հանդիպմանը հաղթել է Իռլանդիային 11:4028 Հնս, 2026
  • Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում 10:4328 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում 10:3828 Հնս, 2026
  • Էապես աճել են կենսաթոշակների չափերը, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներում 10:3528 Հնս, 2026
  • Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները 10:2528 Հնս, 2026
  • Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը 10:2128 Հնս, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 08:5028 Հնս, 2026
  • Տարիքը խոչընդոտ չէ թվային հմտություններին 00:5428 Հնս, 2026
  • «Հայէկոնոմբանկ»-ը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 446 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 00:2728 Հնս, 2026
  • Լիբանան-Իսրայել սահմանին հիմնականում հանդարտ է եղել 23:5427 Հնս, 2026
  • «Կոնդի» զարգացման հայեցակարգը մշակելիս ուսումնասիրվել է Աթենքի «Պլակա» պատմական թաղամասի օրինակը 23:1827 Հնս, 2026
  • ՄԱԿ-ի կանոնադրության ստորագրման 81-ամյակին Հայաստանը միացել է խորհրդանշական ստորագրմանը 22:5127 Հնս, 2026
  • ՀԱՊԿ-ում Հայաստանի ապագայի հարցը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4027 Հնս, 2026
  • ՍԴ-ն մերժել է ԱԺ ընտրության արդյունքի քննությունը կասեցնելու միջնորդությունը. 2-րդ օրվա նիստը 22:2727 Հնս, 2026
  • 7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը 22:1027 Հնս, 2026
  • Սերբիայի նախագահը հայտարարել է առաջիկա հրաժարականի մասին 21:5127 Հնս, 2026
  • ՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը կշարունակվի հունիսի 28-ին 21:3427 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | ՍԴ-ն անցել է հարց ու պատասխանի փուլին, կքննարկվեն միջնորդությունները 21:0027 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 27.06.2026 20:5327 Հնս, 2026
  • Ստուբը ստորագրել է Ֆինլանդիայում միջուկային զենքի տեղակայման արգելքը վերացնող օրինագիծը 20:3827 Հնս, 2026
  • ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը 20:2727 Հնս, 2026
  • Վենեսուելայի երկրաշարժերի զոհերի թիվը մոտենում է 1000-ին 20:1827 Հնս, 2026
  • Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է ԱՄՆ-ի, Իսրայելի և Լիբանանի միջև փաստաթղթի ստորագրումը 19:5827 Հնս, 2026
  • Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ 19:4127 Հնս, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ 19:3027 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 19:2727 Հնս, 2026
  • Հիմնանորոգվում է Բերդավան գյուղի մանկապարտեզը 19:1927 Հնս, 2026
  • Ավարտվել են Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի «Կովկասյան արծիվ-2026» համատեղ զորավարժությունները 19:0327 Հնս, 2026
  • Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը 18:4327 Հնս, 2026
  • Գլենդելի նոր ոստիկանապետը հայ է 18:1427 Հնս, 2026
  • Վարչապետի՝ Կոնդ այցելության ընթացքում դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը 17:5027 Հնս, 2026
  • Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում 17:4427 Հնս, 2026
  • Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում 17:3627 Հնս, 2026
  • Եվրոպայում տապի ալիքը շարունակվում է. կան հարյուրավոր զոհեր 17:3227 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 17:2527 Հնս, 2026
  • Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կնքվել է ևս մեկ հաշտության համաձայնություն. պետությանը կվերադարձվի 305 միլիոն դրամ 17:2327 Հնս, 2026
  • Իսրայելը հարվածել է Լիբանանի հարավին համաձայնագրի ստորագրումից մեկ օր անց 17:0227 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | | 27.06.2026 17:0027 Հնս, 2026
  • Հայաստանը՝ GovTech ինդեքսով թվային կառավարման առաջատար. ինչ փոփոխություններ են ազդել ցուցանիշի վրա 16:4227 Հնս, 2026
  • Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրավիճակը կրկին լարվել է 16:2427 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 16:2227 Հնս, 2026
  • Թրամփը սպառնացել է 100 տոկոս մաքսատուրք սահմանել եվրոպական որոշ երկրների ապրանքների համար 16:0727 Հնս, 2026
  • Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և տղամարդու դի 15:4927 Հնս, 2026
  • Ռուսաստանը Զապորոժիեի և Խարկովի շրջաններում բենզալցակայանների է հարվածել 15:3927 Հնս, 2026
  • Ավագ դպրոց ընդունվելը՝ էլեկտրոնային. 1-ին դասարանի դեպքում ևս էլ. ստորագրության կարիք կա 15:1227 Հնս, 2026
  • Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի 15:0727 Հնս, 2026
  • Վարչապետը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին 15:0127 Հնս, 2026
  • Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վոլգոգրադում գործարանի և այլ թիրախների 14:5127 Հնս, 2026
  • 212 մլն 844 հազար հատ գործարք, 3 տրլն 759 մլրդ դրամի շրջանառություն՝ երեք ամսում 14:3327 Հնս, 2026
  • Իսրայելը, Լիբանանը և ԱՄՆ-ը համաձայնագիր են ստորագրել մարտերը դադարեցնելու շուրջ 14:1427 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 14:0227 Հնս, 2026
  • Մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ» թեմային 13:5927 Հնս, 2026
  • Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ 13:4627 Հնս, 2026
  • Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 920-ի, վիրավորներինը՝ 3360-ի 13:3927 Հնս, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ նաև կարկուտ 13:2827 Հնս, 2026
  • Փամբակ գետում դի է հայտնաբերվել 13:0727 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | Ավագ դպրոցի սովորողների հայտագրումը կսկսվի հուլիսի վերջին՝ թվայնացված հարթակում 13:0027 Հնս, 2026
  • ՍԴ-ում շարունակվում է յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը. նիստը մեկնարկել է ԲՀԿ-ի դիմումի ներկայացմամբ 12:4827 Հնս, 2026
  • Մահացել է Ռաիսա Մկրտչյանը 12:3627 Հնս, 2026
  • Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսին հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել 12:3327 Հնս, 2026
  • Իրանը թիրախավորել է տարածաշրջանում ամերիկյան ռազմական օբյեկտները 12:2727 Հնս, 2026
  • Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում 12:1627 Հնս, 2026
  • Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ 12:0227 Հնս, 2026
  • Ամերիկյան ուժերը հարվածել են Իրանին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի թիրախավորման 11:5127 Հնս, 2026
  • ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին 11:3627 Հնս, 2026
  • Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները 11:2727 Հնս, 2026
  • Բուրկինա Ֆասոն հայտարարել է Ֆրանսիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին 11:1727 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 11:0827 Հնս, 2026
  • ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր 11:0427 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում 10:4927 Հնս, 2026
  • ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան 10:3727 Հնս, 2026
  • Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր 10:1927 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում 10:1227 Հնս, 2026
  • Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում 10:0327 Հնս, 2026
  • Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան 09:4227 Հնս, 2026
  • Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը 09:3327 Հնս, 2026
  • Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը 09:2227 Հնս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:4927 Հնս, 2026
  • Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան 08:3527 Հնս, 2026
  • Սպիտակ քաղաքում գազանջատումներ կինեն 08:1127 Հնս, 2026
  • ՀՀ-Արևմուտք ներդրումային հնարավորությունները. գործարար համաժողով 01:0227 Հնս, 2026
  • Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը շարունակում է աճել 00:4227 Հնս, 2026
  • Արենիի ավագ սերնդի ներկայացուցիչներն այսուհետ ունեն ժամանցի նոր վայր. դռներն է բացել «Գտնված երազ» երկրորդ ակումբը 00:1127 Հնս, 2026
  • ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում օգոստոսի 12-ին ինչպիսի միջոցառումների կցանկանային մասնակցել երիտասարդները․ հարցում է անցկացվում 23:4926 Հնս, 2026
  • «Պետք է պատրաստ լինենք ամեն ինչի». ՍԴ-ն ավարտեց ընտրության արդյունքներից դժգոհ ուժերին լսելու փուլը 23:1226 Հնս, 2026
  • 8 ոսկե, 13 արծաթե, 7 բրոնզե մեդալ՝ կիրառական կենսաբանության օլիմպիադայից 23:0026 Հնս, 2026
  • Սահմանել ընտրելու իրավունքի ցենզ, թե ոչ. քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ 22:5126 Հնս, 2026
  • Կներդրվի թվային կրթության որակի ապահովման միասնական գործիքակազմ 22:4326 Հնս, 2026
  • Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ 22:3526 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015