Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը:
Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ անդրադարձել են հարկաբյուջետային քաղաքականությանը, պետություն-մասնավոր գործընկերությանը, ինչպես նաև հանրային ներդրումների կառավարմանն առնչվող հարցերի լայն շրջանակի:
Հանդիպման ավարտին Տիգրան Խաչատրյանը հատուկ ընդգծել է ԱՄՀ-ի հետ կառուցողական և արդյունավետ փոխգործակցության շարունակականությունը և կարևորել հնարավոր նոր ուղղություններով դրա ընդլայնումը: