ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի Կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Գրիգոր Տեփանյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Երևան, Ա. Ահարոնյան փողոց), որի ընթացքում կատարել են ապրանքատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
Ըստ փորձաքննության արդյունքների՝ «խոզի շաուրմա» արտադրատեսակի նմուշը «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլ աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէներ), «S.aureus», «հավի շաուրմա» արտադրատեսակի նմուշը «ՄԱՖԱնՄՔ», «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), S.aureus, ախտածին ա/թ սալմոնելաներ, «մայոնեզ» արտադրատեսակի նմուշը «ՄԱՖԱնՄՔ», «ԱՑԽՄ», «S.aureus», ախտածին ա/թ սալմոնելաներ ցուցանիշներով չեն համապատասխանել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին։
Արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար։