Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կառուցել ևս մեկ ատոմակայան Բելառուսում՝ ՌԴ վերահսկողության տակ անցած ուկրաինական շրջաններին էլեկտրաէներգիա մատակարարելու համար՝ գրում է DW-ն։
Ըստ Լուկաշենկոյի՝ այդ ԱԷԿ-ը կարող է կառուցվել Բելառուսի արևելքում՝ էլեկտրաէներգիա մատակարարելու Խերսոնի, Զապորոժիեի, Լուգանսկի և Դոնեցկի շրջաններին, որոնք Ռուսաստանը համարում է իրենը։
«Ռոսատոմն» արդեն մշակել է մեր ատոմային էներգետիկայի ոլորտի հետագա ընդլայնման տարբերակներ։ Եթե որոշում կայացվի, մենք անմիջապես կսկսենք նոր էներգաբլոկի կամ, անհրաժեշտության դեպքում, նոր կայանի կառուցումը»,- հայտարարել է Լուկաշենկոն։
Պուտինն ուղղակիորեն հավանություն չի տվել այդ առաջարկին, միայն պարզաբանել է, որ «ֆինանսավորման հարց ընդհանրապես չկա»։
«Եթե կա սպառող, որը կվերցնի էլեկտրաէներգիան և կվճարի անհրաժեշտ սակագինը, դա ընդհանրապես խնդիր չէ»,- ասել Է ՌԴ նախագահը: