Ադրբեջանի նախագահը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում, անդրադարձել Հայաստանի հետ հարաբերություններին: Իլհամ Ալիևը հայտարարել է՝ Երևանի հետ բանակցությունները դրական արդյունք են տվել, քանի որ անցկացվել են բացառապես երկկողմ ձևաչափով՝ առանց որևէ արտաքին միջամտության։
Նա հիշեցրել է, որ օգոստոսի 8-ին Ադրբեջանը և Հայաստանը Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագրի տեքստը և համատեղ կոչ արել լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը: Ալիևի խոսքով՝ Սպիտակ տան գագաթնաժողովի կարևոր արդյունքներից մեկը «Թրամփի ուղին է»:
«Այն կամրապնդի տարածաշրջանային կապերը: Հաղորդակցությունները երկարատև խաղաղության մեր տեսլականի հիմքն են»,- շեշտել է Ադրբեջանի նախագահը:
Միջազգային զարգացումները՝ տեսշարում: