Մերձավանի սպանության դեպքը կապված է միջանձնային հարաբերությունների հետ: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Բոլոր երկրներում տեղի են ունենում տարբեր իրավական դեպքեր, որոնք առնչվում են քաղաքական գործիչներին (ԱՄՆ-ում էլ վերջերս նման դեպք տեղի ունեցավ): Այլ հարց է՝ արդյոք դա քաղաքական ենթատեքստ ունենո՞ւմ է, թե՞ չի ունենում, արդյոք իշխանությունները դրա հետ որևէ կապ ունենո՞ւմ են, թե՞ չեն ունենում:
Այո՛, անկախ նրանից՝ ունե՞ն, թե՞ չէ, դա ենթադրում է պատասխանատվության աստիճան: Եվ իրավապահները պետք է սրա հետ կապված հետևություններ անեն: Այն աշխատանքը, որ կատարվել է, որ առնվազն կանխվի դեպքը... որովհետև որքանով ես գիտեմ, չեմ ուզում պնդել, պարզ է, որ դա միջանձնային հարաբերությունների հետ կապված է եղել, այսինքն՝ դա կապված չէ քաղաքական դիրքորոշման հետ»,- ասաց Սիմոնյանը՝ նաև հղում անելով լրատվամիջոցներին:
ԱԺ նախագահն ընդունեց՝ խնդիրներ կան, իրավապահները պետք է հետևություններ անեն, կատարվածը բնորոշեց որպես «վատ բան», «բացասական» երևույթ՝ միաժամանակ նկատելով, որ իրավապահները պետք է առնվազն շատ արագ բացահայտեն գործը:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Սպանվել են Փարաքարի համայնքապետն ու
քրեական ոստիկան Կարեն Աբրահամյան: Եվս մեկ անձ՝ Արծրուն Գալստյանը,
վիրավոր է:
Վարչապոտ Նիկոլ Փաշինյանը խստորեն դատապարտել էր տեղի ունեցածը՝ ընդգծելով, որ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց։