Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուները՝ նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ, Ազգային ժողովում սեպտեմբերի 25-ին աշխատանքային փակ քննարկում են ունեցել Տնտեսական հարցերի ու Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների պատգամավորների հետ։ Այդ մասին հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից:
Կոմիտեի պաշտոնյաները ԱԺ պատգամավորներին ներկայացրել են գոյություն ունեցող կամուրջների վերակառուցման և հիմնանորոգման վերաբերյալ կոմիտեի նախաձեռնությամբ մշակվող ծրագիրը։ Անդրադարձ է կատարվել ՀՀ առաջարկվող միջոցառումներին և առաջնահերթություններին։
Դիտարկվել է կամրջային կառուցվածքների բեռնունակության համապատասխանության հարցը ՀՀ տարածքում ներկայումս գործող շինարարական նորմերի պահանջներին։
Եղիազար Վարդանյանը և կոմիտեի մասնագետները մանրամասնել են ծրագրով նախատեսվող կամուրջների հետազննության, անձնագրավորման մեթոդաբանությունը։