Մոսկվայում Մոլդովայի դեսպան Լիլիան Դարեհը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ՝ հանրապետությունում խորհրդարանի ընտրությանը ՌԴ դիտորդների հավատարմագրումը մերժելու՝ Քիշնևի որոշման պատճառով:
Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության հայտարարության մեջ նշված է, որ Մոլդովայի դեսպանին վճռական բողոք է ներկայացվել՝ կապված Ռուսաստանի ներկայացուցիչներին որպես ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կազմում կարճաժամկետ դիտորդներ հավատարմագրելու՝ Մոլդովայի իշխանությունների «անհիմն մերժման հետ»:
Մոսկվան այդ քայլն ընդունել է Քիշնևի «ակնհայտ կողմնակալություն արևմտյան և արևմտամետ կառույցների նկատմամբ»։
Մոլդովան հայտարարել է, որ սեպտեմբերի 23-ին ՌԴ ներկայացուցիչներին տեղեկացրել են որպես դիտորդներ հավատարմագրումը մերժելու մասին: Ավելի վաղ հանրապետության նախագահ Մայա Սանդուն Ռուսաստանին մեղադրել էր ընտրությանը միջամտելու և ընտրողներին կաշառելու համար: