Փարաքար համայնքի 41-ամյա ղեկավարը սպանվել է Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղի հասցեում գտնվող իր տան դիմաց: Դիմակավորված անձը, ըստ դեպքի վայրից առգրավված տեսանյութի՝ Վալոդյա Գրիգորյանին ու նրա ընկերներին է մոտեցել այն պահին, երբ նրանք զրուցելիս են եղել կիսակառույց տան դարպասի մոտ: Կադրերից երևում է, որ թիրախում հենց Գրիգորյանն է: Ենթադրյալ հանցագործը, որի ինքնությունը դեռ պարզ չէ՝ առաջին կրակոցներից հետո վերադառնում և ևս մեկ ստուգողական կրակոց է արձակում: Թե որն է սպանության շարժառիթը՝ դեռ հայտնի չէ: Իրավապահները ուսումնասիրում են բոլոր վարկածները, այդ թվում՝ կապը փետրվարին Մերձավանում տեղի ունեցած մեկ այլ սպանության հետ:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: