Դոնալդ Թրամփը ելույթ է ունեցել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում: ԱՄՆ նախագահը սկսել է ՄԱԿ-ին ուղղված մեղադրանքներով: Նա հայտարարել է, որ իր նախագահության ընթացքում 7 հակամարտություն է դադարեցրել, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև, և այդ գործընթացում որևէ աջակցություն չի ստացել Միացյալ ազգերի կազմակերպությունից:
«Կառույցը հսկայական ներուժ ունի, բայց նույնիսկ չնչին մասը չի իրացնում: Միայն լավ ձևակերպված նամակներ են գրում: Կասկածում եմ, թե ՄԱԿ-ը կարող է աշխարհում առաջատար դեր խաղալ»,- հավելել է Դոնալդ Թրամփը։
Հեղինակ՝ Դիանա Գասպարյան