Ինչպես ավելի վաղ
հայտնել էինք, Անկախության օրը Օպերայի շենքը նոր լուսավորությամբ է ներկայացել երևանցիներին ու քաղաքի հյուրերին:
«Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքն իր նոր լուսավորությամբ:
Տասնամյակներ շարունակ այս ճարտարապետական գլուխգործոցն անփայլ ու անտեսված էր, բայց այսուհետ այն վառվելու է արվեստին արժանի լույսերով՝ դառնալով քաղաքի իսկական զարդը։
Սա ոչ միայն գեղարվեստական քայլ է, այլև խորհրդանշում է մեր մայրաքաղաքի ճանապարհը՝ դեպի նոր լույս, դեպի նոր ոգեշնչում»,- Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հրապարակելով լուսանկարներ:

