Միացյալ Նահանգների և Չինաստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Պեկինից հայտնում են, որ այն դրական և կառուցողական է եղել, քննարկվել են տնտեսական և առևտրային հարաբերությունները, նաև գլոբալ հարցեր:
Սի Ծինփինը կոչ է արել գնահատել խաղաղությունը, հիշել պատմությունը և ստեղծել բարգավաճ ապագա։ «ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերությունները շատ կարևոր են այդ թվում՝ համաշխարհային մակարդակով: Ամերիկյան կողմը պետք է ձեռնպահ մնա առևտրի ոլորտում միակողմանի գործողություններից և արդար միջավայր ստեղծի չինական ընկերությունների համար»,- նշել է նա:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:
Հեղինակ` Դիանա Գասպարյան