Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Ձորի թաղ թաղամասի, Ձերժինսկու փողոցի թիվ 8, 9, 11, 12, 13 բազմաբնակարան շենքերի, Ձորակապ բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:
Գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով: