Երևանի քաղաքապետարանը երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հայտնում է, որ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության տոնին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը կներկայանա նոր ու ժամանակակից լուսավորությամբ:
«Սիրով հրավիրում ենք բոլորիդ Ազատության հրապարակ՝ մասնակցելու այս լուսավոր պահին։ Տոնական օրը կամփոփվի հրավառությամբ»,- նշված է սոցցանցում արված գրառման մեջ: