Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 140-ից 243 առանձնատների, Խնձորուտ 6-րդ, 7-րդ և 8-րդ փողոցների գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:
Գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով: