Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը հերքել է լուրերը, թե ԱՊՀ-ում Հայաստանի և Ադրբեջանի անդամակցությունը վտանգի տակ է: «ԱՊՀ-ին անդամակցությունը կամավորության սկզբունքով է»,- նշել է դիվանագետը: Պաշտոնյան հավելել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը բավական հաճախ են միանում համատեղ հայտարարություններին ու տարբեր մակարդակներում ընդունվող փաստաթղթերին, ինչը վկայում է երկու երկրի հարաբերությունների կարգավորման մասին:
Պանկինը հույս է հայտնել, որ կարգավորման գործընթացը դրական դեր կխաղա նաև ԱՊՀ-ում երկրների հետագա մասնակցության համար:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում։
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան