ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պահպանողական քաղաքական ակտիվիստ Չառլի Քըրքի սպանության համար կասկածվողը ձերբակալվել է։ Նա հույս է հայտնել, որ մարդասպանը կդատապարտվի մահապատժի։
Նախագահ Թրամփի դաշնակից, Turning Point USA-ի 31-ամյա հիմնադիրը սպանվել է Utah Valley համալսարանի տարածքում ելույթի ժամանակ: New York Post (NYP) թերթի տվյալներով՝ նրա դեմ մահափորձ կատարած անձը Յուտայի 22-ամյա բնակիչ Թայլեր Ռոբինսոնն է։ CNN-ի փոխանցմամբ էլ՝ ձերբակալված տղամարդը սպանությունը խոստովանել է իր հորը, որն էլ այդ մասին հայտնել է իշխանություններին և որդուն պահել է մինչև նրա ձերբակալումը։
Նախագահ Թրամփը հայտարարել է, որ Չառլի Քըրքին հետմահու կպարգևատրի Ազատության նախագահական մեդալով։