Հունգարիայի երկու խոշորագույն քաղաքական ուժերն իրենց ընտրարշավը սկսել են նույն Կյոտչե գյուղում, որի բնակչությունը 500 մարդ է։ Ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը ղեկավարում է Պետեր Մադյարը, իսկ վարչապետ Վիկտոր Օրբանը՝ «Ֆիդես» կուսակցությունը:
Մադյարը խոսել է առօրյա խնդիրների մասին, իսկ Օրբանը՝ աշխարհաքաղաքականության: Վարչապետի խոսքով՝ Բրյուսելի քաղաքականությանը հետևելը երկրին կհանգեցնի աղետի ու քաոսի։ Մադյարը հայտարարել է, որ Օրբանը Հունգարիային զրկել է 20 միլիարդից։
Ընդդիմադիր գործիչը խոստացել է, որ հարուստ և հաջողակ Հունգարիան վերջապես կմիանա եվրոպական առաջամարտիկների շարքին և կդառնա տարածաշրջանի առաջատարը, քանի որ այն ապահովում է արժանապատիվ կյանք, իսկ նրա տնտեսությունը նորարարական է: «Այն չի լինի մի քանի օլիգարխի խաղալիք, այլ կայուն հիմք բոլոր հունգարացիների բարգավաճման համար»,- վստահեցրել է Մադյարը: