Կենդանին տանն է պահվում, թե թափառում է, պարտադիր պետք է պատվաստվի կատաղության դեմ:
Մասնագետները նշում են, որ կատաղությունը մահացու հիվանդություն է, վիրուսը ներթափանցումից հետո բուժում չունի:
Երևանի քաղաքապետարանի տվյալով միայն այս տարի գրանցվել է շների 6 հազար 50 հարձակման դեպք:
«Կենդանիների խնամքի կենտրոնը» կատաղության դեմ պարտադիր պատվաստում է թափառող կենդանիներին:
Մանրամասները՝ Մերի Խաչատրյանի ռեպորտաժում։