Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը հետևել է Գյումրի-Արևիկ-Այգաբաց-Վարդաքար ավտոճանապարհի մեկնարկած շինարարական աշխատանքներին՝ Այգաբաց բնակավայրի հատվածում:
Համայնքի ղեկավարը դիտարկել է աշխատանքները, ծանոթացել ընթացիկ առաջացող խնդիրներին, տեղում գտել լուծման ճանապարհները:
Գյումրի Արևիկ-Այգաբաց-Վարդաքար մարզային նշանակության ավտոճանապարհի շինարարական աշխատանքների պատվիրատուն ՀՀ ՏԿԵ նախարարությունն է, Ծրագրի նախահաշվային արժեքը 2 միլիարդ 8 միլիոն դրամ է:
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը վստահեցնում է, որ անխոչընդոտ աշխատանքների, կառավարության ներդրած գումարները նպատակային օգտագործելու համար համայնքը ջանք չի խնայի:
Այս մասին հայտնում են համայնքապետարանից։
Մանրամասները տեսանյութում։