Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Օրբելու փողոցի թիվ 47 բազմաբնակարան շենքի և հարակից առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:
Գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով: