Հանկարծամահ է եղել կինոօպերատոր, Հայաստանի կինոգործիչների միության անդամ, Հայաստանի կինոօպերատորների գիլդիայի անդամ, բազմաթիվ սիրված ու ճանաչված ֆիլմերի օպերատոր Արտավազդ (Արտո) Խաչատուրյանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի կինոյի հիմնադրամը:
Արտո Խաչատուրյանը տարիներ շարունակ իր վարպետությամբ ու մասնագիտական նվիրումով մեծ ներդրում է ունեցել հայկական կինոյի զարգացման գործում: Նրա անունը կապվում է արվեստասիրության, հայրենասիրության ու մարդկային ազնվության հետ։