Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող թիվ 41 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսն ու «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենան, կա վիրավոր:
Տեղեկությունը
1lurer.am-ի հետ զրույցում հաստատեց Երևան ավտոբուս ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը, նշելով, որ ավտոբուսը եղել է կայանված։
«Բախման հետևանքով «Toyota Alphard»–ը հայտնվել է ճանապարհի մեջտեղում։
Վթարի հետևանքով տուժածին շտապօգության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել է հիվանդանոց»,- նշեց Ասատրյանը։