ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ՝ ծանոթանալու պետական աջակցությամբ ձեռք բերված նոր շարժական լաբորատորիաների և ժամանակակից սարքավորումների հնարավորություններին։



Նախարարն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, մանրամասն ներկայացնելով կառույցի նոր սարքավորումների հնարավորությունները։