Վարդենիս կատարած աշխատանքային այցի ընթացքում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը այցելել է Վարդենիսի բժշկական կենտրոն։ Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։
Մարզպետը դիտարկել է առողջապահության նախարարության հատկացրած միջոցներով վերանորոգված բաժանմունքները և գնահատել իրականացված աշխատանքները։