1 մլրդ 935 մլն դրամ ընդհանուր արժեքով ընթացքի մեջ են Սարատակի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքները։ Հիմքից կառուցվող դպրոցն ունենալու է բոլոր հարմարությունները։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից։
Աշխատանքներն իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ։