«84 մլն 85 հազար դրամ գումարը Շիրակի մարզպետի աշխատակազմին տրամադրվել է Ախուրյան և Արթիկ համայնքներում իրականացված սուբվենցիոն ծրագրերի պետության համաֆինանսավորման համար։ Այդ մասին ասված է Շիրակի մարզպետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։
55 մլն 932 հազար դրամ գումար կուղղվի Ախուրյան համայնքի Մեծ Սարիար, Ջաջուռավան, Կրաշեն բնակավայրեր տանող ավտոճանապարհների հիմնանորոգում և ասֆալտապատում /2փուլով/ ծրագրի Կառավարության մասի ֆինանսավորմանը։
28 մլն 153 հազար դրամ գումար նախատեսվել է Արթիկ համայնքի 14 բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների տուֆ քարով սալապատում /Մեղրաշեն բնակավայրի 4-րդ փողոցի և Լուսակերտ բնակավայրի 2-րդ փողոցի տուֆ քարով սալապատում/ ծրագրի Կառավարության մասնաբաժնի հատկացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։