ՀՀ կառավարության ֆինանսական աջակցությամբ ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում» հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում: Ընթացքին է հետևել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Կենտրոնն ունենալու է նոր և հագեցած վերակենդանացման բաժանմունք, վիրահատարան:
Սարքավորումներն արդեն իսկ ձեռք են բերվել՝ մասամբ բարեգործական հիմնադրամի միջոցներով:
Ավարտված են բուժկենտրոնի տանիքի վերանորոգման աշխատանքները:
Արդիականացման աշխատանքներ են ընթանում նաև Մաշկաբանության կենտրոնում: Հիմնանորոգվում Էսթետիկ բաժանմունքը և լաբորատորիայի նմուշառման սենյակը: