Մեր մեծագույն խնդիրներից մեկը եղել է այն, որ տեսությունները, որոնցով մեր երկիրն ապրել է սովորաբար, ձևավորվել են էլիտաների կողմից և ուսուցանվել է, մեղմ բառով ասած, հանրությանը: Այդ մասին օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հիմա մենք ապրում ենք մի ժամանակում, երբ հակառակն է տեղի ունենում. տեսությունները խմորվում են ժողովրդի գիտակցության մեջ, ժողովրդի ներկայացուցիչների կողմից ձևակերպվում են և իրականացվում: Եվ այս առումով շատ կարևոր է, որ այս պրոցեսի օրգանիկությունն ամբողջությամբ պահենք»,- ասել է նա:
Տեսանյութը՝ այստեղ: