«Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի այս տարվա առաջին կանգառն Արտաշատն է, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը նախքան տոնական համերգի մեկնարկը շրջել են Արտաշատում և ծանոթացել տեղական արտադրանքի տոնավաճառին:

Քաղաքում այսօր գործել են նաև տուրիստական մեքենաներ, որոնք միջոցառման մասնակիցներին տեղափոխել են մարզի տեսարժան վայրեր՝ Խոր Վիրապ, Ազատի ջրամբար և Դվինի հնավայր:

Տոնական օրը կամփոփվի երգիչ Սարո Թովմասյանի (Սարո) համերգով՝ Karen Sevak Band-ի ուղեկցությամբ:

«Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։

Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ ունենալով խթանել ներքին զբոսաշրջությունն ու մարզային մշակութային կյանքը: