«Իջգրանդտեքստիլ» կարի արտադրամասի տնօրենը հավաստիացնում է, թե հնդիկ աշխատակիցների բողոքից հետո նրանց խնդրին լուծում է տրվել: Մհեր Միրզոյանի ներկայացմամբ՝ միջպետական ճանապարհը փակած Հնդկաստանի քաղաքացիները աշխատավարձի բարձրացում էին պահանջում, և արդեն նրանց բավարարող պայմաններ են առաջարկվել: Ուշագրավ է, սակայն, որ տնօրենը թույլ չի տալիս մուտք գործել տարածք և տեղում համոզվել, որ հարցը կարգավորվել է:
Հեղինակ՝ Գայանե Թամամյան