Կառավարությունը 9.6 մլրդ դրամ է հատկացրել հանրապետության ճանապարհների բարելավման նպատակով: Գործադիրը լրացուցիչ 3,5 մլրդ դրամ էլ տրամադրել է բնակարանների էներգաարդյունավետ նորոգման ծրագրին: 2-րդ եռամսյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 603 անձնագիր՝ ազատելով պետական տուրքի վճարումից: Անձնագրերը տրամադրել են Դամասկոսում Հայաստանի դեսպանությունը և Հալեպում գլխավոր հյուպատոսությունը:
Կառավարության նիստի մանրամասները՝ տեսանյութում: