Նոր Խարբերդ 10 հասցեում դռներն է բացել Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Բագրատունյաց» առողջության կենտրոնի Նոր Խարբերդի մասնաճյուղը։

Երևանի քաղաքապետարանի փոխանցմամբ՝ վերանորոգված և ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցված մասնաճյուղը հնարավորություն է տալիս երևանցիներին իրենց բնակության վայրին մոտ ստանալ որակյալ, մատչելի և ժամանակակից բժշկական օգնություն ու սպասարկում։

