Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ալյասկայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ընթացքում քննարկել է ուկրաինական ճգնաժամի հնարավոր հանգուցալուծումն արդար հիմունքներով:
«Մենք խոսել ենք մեր փոխգործակցության գրեթե բոլոր ուղղությունների մասին, բայց առաջին հերթին, իհարկե, խոսել ենք ուկրաինական ճգնաժամի արդարացի լուծման մասին»,- ասել է Պուտինը:
Նրա խոսքով՝ Դոնալդ Թրամփի հետ զրույցը եղել է անկեղծ և բովանդակալից, հնարավորություն է եղել հանգիստ մանրամասն ներկայացնել Ռուսաստանի դիրքորոշումը։
«Մենք վաղուց ուղղակիորեն նման մակարդակի բանակցություններ չենք վարել»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը ռուս-ամերիկյան գագաթնաժողովի արդյունքներին նվիրված խորհրդակցության ժամանակ։