Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, ղեկավարի տեղակալների, ոլորտային պատասխանատուների հետ Հովիտում հետևել է գազաֆիկացման աշխատանքների երկրորդ փուլի ընթացքին: Այս մասին տեղեկացնում են Ախուրյանի համայնքապետարանից։
Հովիտում մայր գազատարից 100 տնտեսություններին գազ հասցնելու համար 4 կմ երկարությամբ բաշխիչ ցանց է անցկացվում, որի արժեքը 64 միլիոն դրամ է:
Կառավարություն-համայնք համագործակցությամբ իրականացվող ծրագիրը նախատեսված է Կառնուտ, Հովիտ, Բասեն և Ջրառատ գյուղերի գազաֆիկացում իրականացնելու համար, երկու փուլից է բաղկացած:
Առաջինով անցկացվել է մայր գազատարը՝ 11 կմ երկարությամբ, երկրորդով իրականացվում է գազատար ցանցի բաշխումը:
Ծրագրի ընդհանուր արժեքը 660 միլիոն ՀՀ դրամ է, որից 55 տոկոսը պետության, 45-ը համայնքի ներդրումն է: