Հնդկաստանի ռազմաօդային ուժերը քննարկում են հինգերորդ սերնդի կործանիչներ՝ ռուսական Су-57 և ամերիկյան F-35՝ գնելու հնարավորությունը մարտական ինքնաթիռների պակասը լրացնելու համար, հաղորդում է The Times of India-ն։
Նշվում է, որ այս ինքնաթիռները կարող են օգնել Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հզորացմանը, քանի դեռ երկիրը մինչև 2035 թվականը չի ստացել իր սեփական AMCA ինքնաթիռը:
The Times of India-ի աղբյուրների համաձայն՝ այդ հարցի վերաբերյալ, այնուամենայնիվ, պաշտոնական քննարկումներ ներկայումս չեն ընթանում ո՛չ ռուսական, ո՛չ էլ ամերիկյան կողմերի հետ։
Նաև հաղորդվում է, որ Դելին ակտիվորեն ձգտում է համաձայնության գալ Ֆրանսիայի հետ՝ Rafale կործանիչների լրացուցիչ խմբաքանակ գնելու հարցում։ Ընդհանուր առմամբ, Հնդկաստանը ցանկանում է ստանալ 114 կործանիչ, որոնց մեծ մասը պետք է հավաքվի երկրի տարածքում։
Հնդկաստանի ռազմածովային ուժերը նախատեսում են 2028-2030 թվականներին ստանալ 26 Rafale Marine կործանիչ INS Vikrant ավիակրի համար։
Հնդկական լրատվամիջոցները հիշեցնում են, որ Rafale կործանիչները կարևոր դեր են խաղացել մայիսի 7-10-ը Պակիստանի խորքը հարվածելու «Սինդուր» գործողության ժամանակ։