Հնդկաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները իր ազգային շահերը պաշտպանելու համար։ Այդ մասին ասված է Հնդկաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ` ի պատասխան Միացյալ Նահանգների` հնդկական ապրանքների համար 25% ներմուծման մաքսատուրք սահմանելու որոշմանը։
«Չափազանց ցավալի է, որ ԱՄՆ-ն որոշել է լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել Հնդկաստանի նկատմամբ այն գործողությունների համար, որոնք մի շարք այլ երկրներ նույնպես ձեռնարկում են»,- նշել են գերատեսչությունից:
Դոնալդ Թրամփն ավելի վաղ մաքսատուրքեր սահմանելու մասին հրամանագիր էր ստորագրել այն բանից հետո, երբ Նյու Դելին մերժել էր Վաշինգտոնի պահանջը ռուսական նավթի գնումներից հրաժարվելու մասին: