Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին խաղաղության համաձայնագրի նախաստորագրման կապակցությամբ՝ ասել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը:
«Սա վճռորոշ քայլ է հարատև խաղաղության և կայունության ճանապարհին։ Ես անհամբերությամբ սպասում եմ Հայաստան և Ադրբեջան իմ առաջիկա այցին և պատրաստ եմ աջակցել տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման գործընթացին և կապերի հաստատմանը»,- նշել է եվրոպացի պաշտոնյան: