Առաջիկա ժամերին ու օրերին փորձ է արվելու հերթական ապատեղեկատվության և շահարկումների միջավայրը ստեղծել լրատվական դաշտում:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
«Դա անելու են հիմնականում այն մարդիկ, կայքերը ու ֆեյքերը, որոնց որևէ կանխատեսում նախկինում չի իրականացել: Դրանց բոլորին դուք արդեն լավ ճանաչում եք, հետևաբար այս ստատուսն էլ իզուր եմ գրում:
Չէ, իզուր չէ՝ սպասե՛ք բացառապես պաշտոնական տեղեկատվության և մեկնաբանությունների:
Հնարավորության դեպքում դրանք առաջիկայում կհայտնվեն ձեր տեսադաշտում՝ կայքերում, սոցցանցերում և այլն:
Խաղաղություն լինելու է, պատերազմ չի լինելու»,- գրել է Հարությունյանը: