Վալտեր Գյուրջինյանը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր: Այս մասին տեղեկացրել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Վալտերը 18 հնարավորից վաստակել է 12 միավոր և կիսել է 3-4-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։