ԱՄՆ-ում ավարտվել է 2025 թվականի դպրոցականների շախմատի աշխարհի թիմային առաջնությունը:
Այս մասին տեղեկացրել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Հայաստանը առաջնությունում ներկայացրել է Գյումրու «Ֆոտոն» վարժարանի թիմը, որի կազմում են եղել Վոլոդյա Թորոսյանը, Համլետ Պետրոսյանը, Արման Վարդանյանը և Աիդա Ալվանջյանը: Թիմի ավագ Վահագն Խաչատրյանն է։
Հայաստանի թիմը 55 մասնակցող թիմերի մեջ զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը:
4-րդ խաղատախտակի վրա հանդես եկած Աիդա Ալվանջյանը 8 հնարավորից վաստակել է 6.5 միավոր և նվաճել է անհատական բրոնզե մեդալ: