Ներքին Չարբախի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է:
Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։18-ին, մարվել՝ 21։44-ին։
Ինչպես ավելի վաղ
տեղեկացրել էինք, օգոստոսի 6-ին՝ ժամը 20։32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն։