Միսսուրիի և Իլինոյսի նահանգների՝ կործանիչներ արտադրող գործարաններում Boeing ընկերության աշխատողները երկուշաբթի գործադուլ են սկսել՝ քվեարկելով վերանայված քառամյա աշխատանքային պայմանագրից հրաժարվելու օգտին, կիրակի հայտնել է Մեքենավարների և օդատիեզերական արդյունաբերության աշխատողների միջազգային ասոցիացիան՝ հաղորդում է Euronews-ը:
Boeing ընկերության 3 հազար աշխատողի գործադուլը կարող է հետաձգել նոր սերնդի F-47 կործանիչի թողարկումը, որն ապագայում պետք է ապահովի ԱՄՆ-ի գերազանցությունը երկնքում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ է աջակցում նախագծին՝ այն անվանելով «երբևէ ստեղծված ամենաառաջադեմ, ամենահզոր և ամենամահաբեր ինքնաթիռը»։
Ամերիկյան որոշ պարբերականներ ենթադրել են, որ կործանիչը ստացել է F-47 անվանումը, քանի որ Թրամփը Միացյալ Նահանգների 47-րդ նախագահն է։