ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված «RUDAR XL - IM ROUND ROBIN» շախմատի մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Այս մրցաշարում Վաչեն 9 հնարավորից վաստակեց 7 միավոր, զբաղեցրեց 1-ին հորիզոնականը և 41 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: