Պատանիների ընտրանին առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում: Այդ մասին հայտնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնության աղջիկների 63 կգ քաշային կարգում Հայաստանի ընտրանու անդամ Նատալյա Սարգսյանը պոկում վարժությունում բարձրացրել է 77 կգ ու 81 կգ:
Հրումում նա գլխավերևում պահել է 97 կգ: Երկամարտի 178 կգ արդյունքով նա դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: