Մեր երկրի լեռնային էկոհամակարգերը չափազանց խոցելի են կլիմայի փոփոխության նկատմամբ,- Ալթայի բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին հայտարարել է Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը ողջունել է ԵԱՏՄ անդամ պետությունների գործակցությունը կլիմայական օրակարգի շրջանակներում, ընդգծել՝ Հայաստանը նաև աջակցում է ՄԱԿ-ի շրջանակում լեռնային երկրների օրակարգին: Երկրի ղեկավարն անդրադարձել է նաև Հայաստանում սպասվող COP17 համաժողովին:
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան