Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող Պոլյակ Իմրեի և Վարգա Յանոսի անվան վարկանիշային մրցաշարում 97 կգ քաշային Հայկ Խլոյանը դարձել է արծաթե մեդալակիր: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Խլոյանը տարել է 4 հաղթանակ, որից երկուսը՝ վաղաժամ:
Եզրափակչում Խլոյանը 1:3 հաշվով զիջել է վրացի մրցակցին:
Հիշեցնենք, որ Արման Անդրեասյանը ևս
դարձել էր արծաթե մեդալակիր, Վազգեն Թևանյանը բրոնզե մեդալ էր նվաճել: