ՀԷՑ-ի գործադիր տնօրենի պաշտոնակատար, իրացման բաժնի տնօրեն Դավիթ Ղազինյանն աշխատանքից ազատվել է։
Ռոմանոս Պետրոսյանն այսօր առաջին աշխատանքային օրն է անցկացրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում: Լրագրողների հետ զրույցում ընկերության ժամանակավոր կառավարիչն ասել է, որ աշխատանքից կազատվեն բոլոր նրանք, որոնց գործունեության հետևանքով է ավելի քան երեք միլիոն բաժանորդի կյանքի որակի վրա ազդեցություն ունեցող «Հայաստանի էլեկտրական ցանցերը» հասել այն վիճակին, երբ պետությունը ստիպված է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել: