Երևանում բացվել է Շառլ Ազնավուրի արձանը՝ հենց իր անվան հրապարակում: Սա, քաղաքապետ Ավինյանի գնահատմամբ, խորհրդանշում է մեծ շանսոնիեի մշտական ներկայությունը, մեր երկրում Ֆրանսիայի դեսպանի ձևակերպմամբ էլ, խորհրդանշում է Ազնավուրի երկու ինքնության միաձուլումը՝ ինչպես էլ ինքն էր ասում՝ 100 տոկոս հայ, և 100 տոկոս ֆրանսիացի:
Բացմանը ներկա է եղել նաև Քրիստինե Թորոսյանը: